Հայերեն   English   Русский  

Տեղի ունեցավ Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը


  
դիտումներ: 383

Հունիսի 19-ին ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում, տեղի ունեցավ ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլերի վիճակահանությունը:

Հայաստանի գավաթակիր «Շիրակը» կմրցի սլովենական «Գորիցա» թիմի հետ, արծաթե մեդալակիր «Գանձասար-Կապանը»՝ Չեռնոգորիան ներկայացնող «Մլադոստ» թիմի, իսկ «Փյունիկը»՝ Սլովակիան ներկայացնող «Սլովան» թիմի հետ: Որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումները կկայանան հունիսի 29-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ հուլիսի 6-ին:

Քիչ առաջ տեղի ունեցավ նաև որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը: Որակավորման առաջին փուլը հաջողությամբ հաղթահարելու դեպքում «Շիրակը» կմրցի հունական «Պանիոնիոսի» հետ, «Գանձասար-Կապանը»՝ ավստրիական «Շտուրմի» հետ, իսկ «Փյունիկը»՝ «Լյունգբու» (Դանիա)- «Բանգոր Սիթի» (Ուելս) զույգի հաղթողի հետ: Առաջին հանդիպումները կկայանան հուլիսի 13-ին, պատասխան հանդիպումները՝ հուլիսի 20-ին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: