Հայերեն   English   Русский  

«Ալաշկերտը» վստահ հաղթանակ է տարել ռուսական թիմի նկատմամբ


  
դիտումներ: 430

Մինսկում ավարտին մոտեցող ուսումնամարզական հավաքի երկրորդ խաղում «Ալաշկերտը» հանդիպեց Ռուսաստանի առաջին դիվիզիոնում (ФНЛ) հանդես եկող Յարոսլավլի «Շիննիկին»:

Առաջին խաղակեսում տուգանայինից կատարած փայլուն հարվածով հաշիվը բացեց Արտակ Եդիգարյանը, իսկ երկրորդ խաղակեսում գոլով ավարտվեց Արտակ Գրիգորյան-Արտակ Դաշյան-Միհրան Մանասյան գեղեցիկ եռաքայլ կոմբինացիան:

Արդեն մի քանի ժամից «Ալաշկերտը» կվերադառնա Երևան և կշարունակի նախապատրաստվել Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի` Անդորրայի «Սանտա-Կոլոմայի» հետ դիմակայությանը:

«Ալաշկերտ» — «Սանտա-Կոլոմա» հանդիպումը կկայանա հունիսի 27-ին «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի 20:00-ին:

Հիշեցնենք, որ Մինսկի հավաքի առաջին խաղում «Ալաշկերտը» հաղթել էր Վլադիվոստոկի «Լուչ-Էներգիային»` 2:1: Մեր թիմի կազմում գեղեցիկ գոլեր էին հեղինակել Միհրան Մանասյանը և Գագիկ Դաղբաշյանը:

Ստուգողական հանդիպում, Մինսկ

«Ալաշկերտ» (Հայաստան) – «Շիննիկ» (Ռուսաստան)` 2:0

Արտակ Եդիգարյան, 35, Միհրան Մանասյան, 73

«Ալաշկերտ». Արսեն Բեգլարյան, Գագիկ Դաղբաշյան, Արարատ Առաքելյան (Միլիան Յաբլան, 56), Անդրանիկ Ոսկանյան, Դանիել Ստոյկովիչ, Արտակ Դաշյան (Գևորգ Նռանյան, 74), Խորեն Վերանյան, Արտակ Գրիգորյան, Արտակ Եդիգարյան (Դմիտրի Խովբոշա, 46), Արթուր Եդիգարյան (Զավեն Բադոյան, 65), Ուրոշ Նենադովիչ (Միհրան Մանասյան, 71):





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: