Իրաքում ավելի քան 5 միլիոն երեխա մարդասիրական օգնության կարիք ունի. ՅՈւՆԻՍԵՖ
Այդ մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը` հղում անելով կազմակերպության հայտարարությանը:
«Ամբողջ Իրաքի տարածքում երեխաները շարունակում են իրական սարսափի և աներևակայելի բռնությունների ականատես մնալ», - գործակալությունը մեջբերում է տարածված հայտարարությունը:
Կազմակերպության տվյալներով` երեխաներին սպանում, վիրավորում, առևանգում են, ստիպում կրակել և սպանել:
ՅՈւՆԻՍԵՖ-ում նշել են, որ մասնավորապես Մոսուլ քաղաքում, որը մինչև վերջերս ԻՊ-ի վերահսկողության ներքո էր գտնվում, ահաբեկիչները ցուցադրաբար սպանել են այն անձանց երեխաներին, որոնք ցանկացել են լքել քաղաքը:
Ավելի վաղ Իրաքի վարչապետ Հայդար ալ Աբադին հայտարարել էր, որ Մոսուլում ԻՊ-ի ահաբեկիչների կողմից շենքերի ոչնչացումը հուշում է այն մասին, որ ահաբեկիչներն ընդունում են իրենց պարտությունը: