Հայերեն   English   Русский  

Կասիլյասը նկարվել է Մեսսիի նմանակի հետ


  
դիտումներ: 574

«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը ծանոթացել է Ռեզա Պարաստեշի հետ:

Իսպանացին հարցազրույց էր տալիս քուվեյթական հեռուստաընկերությանը: Երբ հարց հնչեց Մեսսիի մասին և Կասիլյասը պատասխանում էր, նրան մոտեցավ Պարաստեշը՝ Լիոնել Մեսսիի նմանակը: Կարծես թե Իկեր Կասիլյյասը հավատաց, որ իր առջև կանգնած է համաշխարհային ֆուտբոլի աստղը:

Հանդիպումից հետո Կասիլյասն իր թվիթերյան էջում գրել է, որ կխաղա Պարաստեշի հետ ֆուտզալի մրցաշարերից մեկում...





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: