Գերմանական հետախուզությունը 8 տարի շարունակ լրտեսել է Սպիտակ տանը. ԶԼՄ-ներ
Այդ մասին հայտնում է գերմանական Der Spiegel պարբերականը` վկայակոչելով հետախուզական փաստաթղթերը:
Տվյալ փաստաթղթերի համաձայն` լրտեսության գրեթե 8 տարիների ընթացքում ԱՄՆ-ում թիրախներին լրտեսելու նպատակով գերմանացիների ուշադրության կենտրոնում ավելի քան 4 հազար այսպես կոչված սելեկտորներ են գտնվել:
Մասնավորապես լրտեսության օբյեկտներ հանդիսացել են Սպիտակ տունը, Lockheed Martin ընկերությունը, NASA-ն, Human Rights Watch կազմակերպությունը, ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերին պատկանող օբյեկտները, ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության հետախուզական վարչությունը:
BND-ն ակտիվորեն լրտեսել է նաև Վաշինգթոնում գտնվող օտարերկրյա դեսպանատներին և միջազգային կազմակերպություններին:
Հիշեցնենք, որ 2016թ. ապիրլին ևս լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին այ մասին, որ գերմանական հետախուզությունը գաղտնալսել է գործընկերների հեռախոսազանգերը և լրտեսել միջազգային կազմակերպություններին: