Հայերեն   English   Русский  

​Վիկտորիա Բեքհեմը փորձում է փրկել ամուսնությունը


  
դիտումներ: 903

Դիզայներն անում է հնարավոր ամեն ինչ ամուսնու հետ հարաբերությունները կարգավորելու համար

Նախորդ շաբաթ լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին այն մասին, որ Դևիդ Բեքհեմը գաղտնի սիրուհի ունի, որի մասին նախկին ֆուտբոլիստի շրջապատը վաղուց է արդեն տեղյակ:

Աստղային զույգին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ նրանք միասին չեն ապրում, այլ ընդամենը կատարյալ ամուսնության պատրանք են ստեղծել և հենց այդ պատճառով է, որ նրանցից յուրաքանչյուրն իրավունք ունի ցանկացած մեկի հետ հանդիպել: Գրում է Elle.ru-ն:

Դևիդը և Վիկտորիան որևէ կերպ չեն մեկնաբանել այդ տեղեկությունը, սակայն ջանք չեն խնայում ամեն կերպ ցուցադրելու համար, որ նախկինի պես սիրահարված են միմյանց:

Սակայն օրեր առաջ Վիկին հարցազրույց էր տվել և անկեղծացել, որ չափազանց գոհ է իր ընտանեկան կյանքից և եթե իսկապես այնքան դժբախտ և խղճուկ լիներ, ինչպես նկարահանում են իրեն պապարացիներն, ապա իրենց համատեղ երեխաները չէին կարող այդքան կենսուրախ լինել և ինքը հաստատ կամուսնալուծվեր:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: