Հայերեն   English   Русский  

Ջոնի Դեփը ներողություն է խնդրել Դոնալդ Թրամփի մասին անհաջող կատակի համար


  
դիտումներ: 3210

Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփը հրապարակայնորեն ներողություն է խնդրել ԱՄՆ-ի նախագահի սպանության մասին իր անհաջող կատակի համար:

Հիշեցնենք, որ հունսիս 22-ին Գլաստոնբերի փառատոնի շրջանակներում դերասանն իրեն թույլ էր տվել անհաջող կատակել ՄԱՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի սպանության մասին:

Իսկ արդեն հաջորդ օրը People ամսագիրը հրապարակել էր Ջոնի Դեփի մեկնաբանությունը, որում նա ներողություն էր խնդրել ասված խոսքերի համար: Գրում է Spletnik.ru-ն:

«Ես ներողություն եմ խնդրում նախորդ գիշեր Դոնալդ Թրամփի վերաբերյալ արված վատ կատակի համար: Ստացվել էր ոչ այնպես, ինչպես մտածել էի: Ես չար միտք չեմ ունեցել, ընդամենը ցանկացել եմ զվարճանալ` առանց որևէ մեկին վնասելու», - հայտարարել էր Դեփը:

Սպիտակ տանը ևս արձագանքել էին Դեփի անհաջող կատակին. «Նախագահ Դոնալդ Թրամփը դատապարտում է բռնություն ցանկացած դրսևորում: Ցավալի է, որ այլ մարդիկ, ինչպես Ջոնի Դեփը, չեն հետևում նրա օրինակին: Ցանկանում ենք հավատալ, որ դերասանի գործընկերները դեմ կարտահայտվեն նման հռետորությանը, և հետաքրքիր է ինչպես նրանք կվարվեին, եթե նման խոսքեր հնչեին դեմոկրատների ներկայացուցչի հասցեին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: