Հայերեն   English   Русский  

Հայաստանի երկու թաեքվոնդոիստ ավարտեց մրցելույթներն աշխարհի առաջնությունում


  
դիտումներ: 323

Հարավային Կորեայի Մուջու քաղաքում ընթացող թաեքվոնդոյի աշխարհի առաջնությունում հանդես եկավ Հայաստանը ներկայացնող երկու մարզիկ:

68 կգ քաշային կարգում Սերգեյ Վարդազարյանը 1/64-րդ եզրափակչում հաղթեց կուբացի Ֆերմին Կուեսադույին (24:15), բայց հաջորդ գոտեմարտում զիջեց իրանցի Աբոլֆազլ Յագուբիին (4:27):

74 կգ քաշային կարգում Դավիթ Վարդումյանը 1/64-րդ եզրափակչում առավելության հասավ Բութանի ներկայացուցիչ Նգվանգ Յունտենի նկատմամբ (26:4), իսկ հաջորդ մարտում պարտվեց խորվաթ Թոնի Կանաետին (5:27):

Հունիսի 28-ին տատամի կմտնի Հայաստանի հավաքականի վերջին ներկայացուցիչ, 2008 թվականի Եվրոպայի չեմպիոն, նախորդ տարվա մայրցամաքի առաջնության արծաթե մեդալակիր Արման Երեմյանը (87 կգ): Հայ թաեքվոնդոիստը կսկսի մրցել 1/32-րդ եզրափակչից:

Թաեքվոնդոյի համաշխարհային ֆեդերացիան (World Taekwondo Federation) այսուհետ կանվանվի Համաշխարհային թաեքվոնդո (World Taekwondo): Այս մասին հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը: Ֆեդերացիայի ղեկավարությունը նման որոշում կայացրել է համացանցում տեղ գտած բազմաթիվ կատակների պատճառով: Նախկին անվան հապավումը` (WTF), համընկնում է տարածված անգլալեզու հայհոյանքի կրճատ ձեւի հետ, ինչը առիթ էր համացանցում բազմաթիվ կատակների:

WTF անվանումը կազմակերպությունը կրում էր 1973 թվականից:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: