Հայերեն   English   Русский  

​Իտալիայի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ներգաղթյալների դեմ


  
դիտումներ: 1844

Իտալիայում իրավապահ մարմինների ներկայացուցիչներն արցունքաբեր գազ են կիրառել գրեթե 400 ներգաղթյալների դեմ: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես հայտնում է Daily Sabah Europe պարբերականը, ոստիկանները նման քայլի դիմել են, որպեսզի կանխեն ներգաղթյալների` Ֆրանսիայի հետ սահմանը հատելու փորձը:

Ներգաղթյալների խումբը, որը գլխավորապես Աֆրիկայի տարբեր երկրների ներկայացուցիչներից է կազմված եղել, փորձել է իտալական սահմանամերձ Վենտիմիլի քաղաքից մուտք գործել հարևան երկիր:

Ավելի վաղ Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Կլաուսը իր հարցազրույցներից մեկի շրջանակներում սխալ էր անվանել զանգվածային միգրացիայի հավասարեցումն անհատականի:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: