Հայերեն   English   Русский  

​Թուրքիան Գերմանիային կրկին կոչ է արել լրտեսել գյուլենականներին


  
դիտումներ: 2259

Թուրքիան շարունակում է Գերմանիային կոչ անել աջակցել իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցներին հետևելու ուղղությամբ: Այս մասին գրում է թուրքական «NTV» լրատվական գործակալությունը:

Ըստ գործակալության՝ Անկարան պնդում է, որպեսզի գերմանական անվտանգության մարմինների աշխատակիցները Գերմանիայի տարածքում բռնեն գյուլենականներին և նրանց ուղարկեն Թուրքիա:

2017 թ-ի հունիսի 16-ին Բեռլին է ներկայացվել հերթական ցուցակը՝ 72 անուններից բաղկացած: 40-էջանոց փաստաթղթում տեղ է գտել պոտենցիալ գյուլենականների մասին տեղեկություն: Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզերը հայտարարել է, որ գերմանական անվտանգության ծառայությունները կստուգեն նրանց, ովքեր ներառված են ցուցակում, սակայն բռնության որևէ միջոցներ չեն կիրառի:

Ավելի վաղ Թուրքիայի հետախուզության ղեկավարը Մյունխենում անվտանգության հարցերով կոնֆերանսի ժամանակ գերմանական ներկայացուցիչներին տրամադրել էր ցուցակ, որտեղ նշված են եղել 300 անձանց հասցեներ, հեռախոսահամարներ և լուսանկարներ, որոնց կասկածում են Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ և բնակվում են Գերմանիայի տարածքում: Այդ ժամանակ գերմանացի քաղաքական գործիչները կարծիք են հայտնել, որ տվյալներն ապօրինի ճանապարհով են ձեռք բերվել՝ Թուրքիային մեղադրելով լրտեսության մեջ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: