Պաշտպանի աջակցությամբ կալանավորը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ
դիտումներ: 14726
Քրեակատարողական վարչությունը դիմում է ներկայացրել ՀՀ առողջապահության նախարարություն՝ կալանավորի ստենտավորումը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության շրջանակում կազմակերպելու համար: «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ է այցելելՊաշտպանի աշխատակազմի բժիշկը: Կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ կալանավորը ենթարկվել է վիրահատության, ինչի արդյունքում տեղադրվել է ոչ դեղապատ ստենտ:
Պաշտպանի ներկայացուցիչների՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ կատարած հերթական այցի ընթացքում պարզվել է, որ կալանավորը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: