Հայերեն   English   Русский  

​Վենեսուելայի գերագույն դատարանի և ՆԳՆ-ի շենքերն ուղղաթիռից հարձակման են ենթարկվել. Տեսանյութ


  
դիտումներ: 956

Noticias պարբերականի փոխանցմամբ` Վենեսուելայի գերագույն դատարանը և ներքին գործերի գերատեսչությունը ուղղաթիռից հարձակման են ենթարկվել: Գրում է Russian.rt.com-ը:

Պարբերականի տվյալներով` գերագույն դատարանի շենքի ուղղությամբ երկու նռնակ է նետվել: Հաղորդվել է, որ մոտակա շրջաններում տեղաշարժը դադարեցված է և դեպքի վայր շտապում են ոստիկանության ներկայացուցիչները:

Վենեսուելայի տեղեկատվության և կապի նախարար Էռնեստո Վիլեգասը հայտարարել է, որ ապստամբների ղեկավարած ուղղաթիռից 15 կրակոց է արձակվել Վենեսուելայի ներքին գործերի նախարարության շենքի ուղղությամբ:

Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` ներքին գործերի նախարարության շենքում ընդունելություն է կազմակերպված եղել, որին 80 մարդ է մասնակցել: Վիլեգասը ընդգծել է, որ դրանից հետո ուղղաթիռը Գերագույն դատարանի շենքի ուղղությամբ է շարժվել և որից 4 նռնակ է արձակվել:

Ավելի ուշ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ դատապարտում է այդ գործողությունները և հաստատել, որ նռնակները ուղղաթիռից են նետված եղել:

«Ես դատապարտում եմ նրանց գործողությունները, որոնք իրականացրել են այդ ահաբեկչական հարձակումը, և պահանջում եմ, որպեսզի «Դեմոկրատական միասնության կլոր սեղան» ընդդիմադիր կոալիցիան ևս դատապարտի այդ հարձակումը», - հայտարարել է Մադուրոն:

Մադորոյի խոսքով` ուղղաթիռում գտնված անձանցից մեկը եղել է Վենեսուելայի ներքին գործերի նախկին նախարարի օդաչուն, որին ԿՀՎ-ի հետ կապերի մեջ են մեղադրել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: