Հայերեն   English   Русский  

​80%-ով հիշողության բարելավման, տեսողության և ոսկրային հյուսվածքների վերականգնման գաղտնիքը


  
դիտումներ: 3091

Fithacker.ru կայքը ներկայացնում է 15 մթերք, որոնք կօգնեն ամրապնդել հիշողությունը, կստիպեն ուղեղին ավելի արագ աշխատել և կվերականգնեն ոսկրային հյուսվածքները:

Նույն այս մթերքների օգնությամբ կարելի է նաև բարելավել տեսողությունը: Բոլոր այս բաղադրամասերը բնական են և դրանցից մի մասը հատատ կարող եք գտնել ձեր տանը, այդիսկ պատճառով խորհուրդ է տրվում այդ մթերքները որքան հնարավոր է շատ օգտագործել ձեր առօրյա սննդակարգում:

1.Հազրեվարդ. հիշողությունն ամրապնդող և ուշադրությունը բարելավող ամենուժեղ բազադրամասերից մեկն է համարվում: Ապացուցված է, որ դրա քիմիական բաղադրությունը մեծացնում է ուղեղի աշխատանքը և դրա հոտը շատ հաճելի է: Ծաղկամանի մեջ հազրեվարդ աճեցրեք կամ մերսման համար և կերակուրների մեջ հազրեվարդի եթերային յուղ օգտագործեք:

2.Բազուկ. բարելավում է արյան հոսքը օրգանիզմում և ուղեղում:

3.Ձու. սրում է հիշողությունը:

4.Ձուկ. օմեգա-3 ճարպաթթուներ է պարունակում, որոնք անհրաժեշտ են գլխուղեղի առողջության համար:

5.Ավոկադո. ավելացնում է արյան հոսքն ուղեղ:

6.Հապալաս. հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք պաշտպանում են ուղեղը ծերացումից:

7.Սոխ. բարելավում է հիշողությունը: Սակայն ցանկալի է այն հում վիճակում օգտագործել:

8.Հացահատիկ. օմեգա-3, մանրաթելեր և բարդ ածխաջրեր է պարունակում, որոնք օգնում են ուղեղի գործունեությունը:

9.Լոլիկ. լիկոպին է պարունակում, որն ուղեղի բջիջները պաշտպանում է ազատ ռադիկալների առաջացրած վնասվածքներից:

10.Կանաչ թեյ. բարելավում է հիշողությունը և բարձրացնում ուղեղի ունակությունները: Օրական անհարժեշտ է 2-3 բաժակ կանաչ թեյ խմել: Այն նպաստում է ուշադրության և կոգնիտիվ գործառույթների բարելավմանը:

11. Սև շոկոլադ. Այս մթերքը բազմաթիվ հակաօքսիդանտներ և կոֆեին է պարունակում, որոնք բարելավում են կենտրոնացումն ու հիշողությունը

12. Կաղին. հարուստ է վիտամին В12-ով և ֆոլիաթթվով, որոնք պաշտպանում են ուղեղը վնասվածքներից:

13. Հունական ընկույզ. ավելացնում է թթվածնի հոսքը և բազմաթիվ սննդարար նյութերով է հարուստ:

14.Քրքում. քրքումին է պարունակում, որը պայքարում է բորբոքումների դեմ և բարելավում հիշողությունը:

15.Խնձոր. ապահովում է լավ մարզավիճակը և հոգ տանում ձեր առողջության մասին

Բացի այդ բարելավելով ձեր ուղեղի աշխատանքը, տեսողությունը և ոսկորները` այս մթերքները ընդհանուր առմամբ կնպաստեն ձեր առողջական վիճակի կարգավորմանը: Այնպես որ այս 15 մթերքները ձեր ամենօրյա սննդակարգում ներառելով` միանշանակորեն չեք փոշմանի:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: