Հայերեն   English   Русский  

Դոնալդ Թրամփը` The New York Times պարբերականի մասին


  
դիտումներ: 1991

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը The New York Times պարբերականին կրկին անգամ քննադատության է ենթարկել իր մասին իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների հրապարակման համար: Գրում է Russian.rt.com-ը:

«Անպիտան The New York Times պարբերականը նորանոր կեղծ տեղեկություններ է հրապարակում իմ մասին: Նրանք անգամ հարկ չեն համարում զանգահարել և ճշտել այդ պատմությունների փաստերը: Լրատվամիջոցների իսկական ծաղր է», - համապատասխան գրառում Թրամփը կատարել է թվիթերյան իր միկրոբլոգում: Բացի այդ, Թրամփը քննադատության է ենթարկել մի շարք կեղծ լրատվամիջոցների տարածած տեղեկությունն այն մասին, որ ինքն անհրաժեշտ կերպով չի զբաղվում առողջապահության ոլորտի խնդիրների կարգավորմամբ:

«Դա ճիշտ չէ, ես լավ եմ հասկանում այդ ոլորտից և ԱՄՆ-ին հաղթանակ եմ ցանկանում», - հավելել է ԱՄՆ-ի նախագահը:

Ավելի վաղ Դոնլադ Թրամփը CNN հեռուստաընկերությանը կոչ էր արել հեռացնել իր մասին կեղծ տեղեկությունները:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: