Հայերեն   English   Русский  

Թուրքական դրոշի պատճառով երաժշտական խմբին հեռացրել են բեմից


  
դիտումներ: 790

Գերմանիայի Մյունխեն քաղաքում հուլիսի 1-ին նշվող ավանդական Մշակութային փառատոնի ժամանակ թուրքական դրոշի առնչությամբ աղմկահարույց միջադեպ է տեղի ունեցել:

Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, փառատոնի ժամանակ բեմից հեռացրել են թուրքական համայնքի ներկայացուցիչներից բաղկացած երաժշտական խմբին իրենց լոգոյի վրա պատկերված թուրքական դրոշի պատճառով:

Երկրորդ մասից հետո 10 անձանցից բաղկացած մանկական երաժշտական երաժշտական խմբին, որը պետք է բեմում մնար 40 րոպե, շնորհակալություն են հայտնել և հեռացրել բեմից: Թուրքական կողմը կատարվածը որակել է որպես «ռասիզմի և խտրականության դրսևորում»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: