Հայերեն   English   Русский  

Կրկին Իշխանաձորում,լուսանկարներ


  
դիտումներ: 1374

Հակարիի միջին հոսանքի ձախափնյա այս բնակավայրն ընկած է Բերձոր-Կովսական, Որոտան-Հադրութ խաչմերուկում և կենտրոնի դեր է կատարում տարածքի բնակավայրերի համար:

Շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի տեղեկացմամբ կառավարության կողմից անհատույց շինանյութ է հատկացվել բնակչությանը, և հարևան` Երիցվանք, Արծվաշեն, Գետամեջ, Քաշունիք, Այգեկ, համայնքների ղեկավարները եկել են տեղափոխելու և բաժանելու կարիքավոր բնակիչներին: Շրջվարչակազմի աշխատակազմի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի վարիչ Հովհաննես Հակոբյանն անձամբ էր իրականացնում հատկացումները: Հիմնականում տրամադրվում է կտուրի շինանյութ՝ փայտեղեն և թիթեղ: Համայնքի ղեկավարները գոհ էին հատկացումներից:

ԻշխանաձորԻշխանաձոր

Իշխանաձորում բնակություն են հաստատել մեր հայրենակիցները նաև Սիրիայից ու Լիբանանից: Հովակիմ Գիքեյան. ուրախ է, որ արդեն հայրենիքում է բնակվում ընտանիքով: Միշտ երազել է, որ հայրենիքում հող ունենա, տուն կառուցի և այժմ երազանքն իրականություն է:

Լիբանանից՝ Անճարից, հայրենիք է եկել նաև Դանիել Ջամբազյանը: Զբաղվում է հողագործությամբ: Նրա խոսքով օգոստոսին նաև 4 եղբայրներն են ընտանիքներով գալու հիմնական մնալու նպատակով: Ուրախ է, որ արդեն հայկական անձնագիր ունի:

Իշխանաձոր Իշխանաձոր

Հովհ. Թումանյանի անվ. միջն. դպրոցում, աշակերտների մասնակցությամբ տոնական միջոցառում էր նվիրված աշխատավորների օրվան: Ներկա էին շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը, աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը, համայնքի ղեկավար Արսեն Թելունցը, ուսուցիչներ, ծնողներ, հյուրեր, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության աշխատակիցներ: Աշակերտները հանդես եկան ռազմահայրենասիրական երգերով, պարով, ասմունքով:

Իշխանաձոր Իշխանաձոր

ԻշխանաձորԻշխանաձոր

Դպրոցի տնօրեն Նազելի Եղիկյանը տեղեկացմամբ տարեցտարի աշակերտների թիվն ավելանում է: Նախատեսված է՝ դպրոցական եռհարկանի շենքը նորոգել այս ամռանը: Դպրոցն ունի գրադարան, որից օգտվում են նաև գյուղի և հարևան բնակավայրերի բնակիչները: Ռազմագիտության ուսուցիչ Աշոտ Հարությունյանն անցած տարվա սեպտեմբերից է աշխատում դպրոցում: Ծառայել է սահմանապահ զորքերում, ուսանում է ՀՀ ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի 4-րդ կուրսում: Անցած տարի մասնակցել է ապրիլյան պատերազմական իրադարձություններին: Լավ գիտե՝ ինչ է նշանակում բնակվել սահմանամերձ տարածքներում, և ռազմագիտություն է սովորեցնում իր սաներին: Ուրախ է, որ աղջիկները նույնպես մեծ հետաքրքրություն են ցուցաբերում առարկայի նկատմամբ: Նախկին զինղեկ Մայիս Սողոմոնյանը ՆԶՊ լավ սենյակ է ստեղծել, որը համալրվում է:

Իշխանաձորում՝ Ազատամարտիկների թաղամասում, արդեն 2 ամիս ու ավելի է, ինչ 11 առանձնատուն է կառուցվում «Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամի կողմից: Շինհրապարակում 10 բնակելի առանձնատների կտուրներն արդեն պատրաստ են: Կառուցվում է նաև հրապարակ՝ երկու մասով՝ մանկական խաղահրապարակ և մարզադաշտ: Հրապարակի ֆինանսավորումն ապահովում է «Հայրենասեր» բարեգործական կազմակերպությունը:

ԻշխանաձորԻշխանաձոր

Ազատամարտիկների նոր թաղամասն արդեն ընդլայնվում է: Շինարարության աշխատանքները կազմակերպում է համայնքի ղեկավար Արսեն Թելունցը: Թաղամասի բնակիչների համար նաև ժամանցի կենտրոն է կառուցվում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: