Հայերեն   English   Русский  

Ձյուդոյի ազգային և երիտասարդական հավաքականները մասնակցում են միջազգային հավաքի


  
դիտումներ: 440

Ձյուդոյի Հայաստանի մեծահասակների եւ երիտասարդների հավաքականները համատեղ ուսումնամարզական հավաք են անցկացնում Հունգարիայի Դունավարսանի քաղաքի Օլիմպիական մարզումային ճամբարում:

Աշխարհի տարբեր երկրների մասնակցությամբ միջազգային հավաքի նպատակն է` նախապատրաստվել երիտասարդների Եվրոպայի գավաթի խաղարկության հերթական փուլին եւ մեծահասակների Եվրոպայի բաց մրցաշարին:

Մեծահասակների հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանի և երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաքին մասնակցում են` Էրիկ Հարությունյանը, Գասպար Հայրապետյանը (երկուսն էլ` 55 կգ քաշային կարգ), Շահեն Աբաղյանը (60 կգ), Վարդան Գրիգորյանը (66 կգ), Սամվել Խաչատրյանը, Ֆերդինանդ Կարապետյանը (երկուսն էլ` 73 կգ), Անդրանիկ Չափարյանը (81 կգ), Արման Ավանեսյանն ու Գրիգոր Սահակյանը (երկուսն է` 90 կգ):





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: