Ռուսաստանում ուղևորները հրելով շարժել են սառած ինքնաթիռը (տեսանյութ)
դիտումներ: 1478
Siberian Times-ի տեղեկություններով՝ ինքնաթիռը բառացիորեն սառած կանգնած է մնացել Իգարկայի օդանավակայանում:
Վախենալով, որ դեպի Կրասնոյարսկ քաղաք իրենց չվերթը կհետաձգվի, 70 ուղևորների մեծ մասը իրենց ուժն են օգտագործել ինքնաթիռը հրելու համար:
Համացանցում տեղադրված տեսանյութում ցուցադրվում է, թե ինչպես է մարդկանց խումբը հաջող կերպով հրում ինքնաթիռը, որը ավելի ուշ բարեհաջող վայրէջք է կատարել Կրասնոյարսկում:
Օդանավակայանի տրակտորը չի կարողացել քաշել ինքնաթիռը, իսկ ուղևորները, հրելով ինքնաթիռի թևերից գործի են գցել ինքնաթիռի սառած արգելակները: