Հայերեն   English   Русский  

Այսօրվանից 2 կանգառներում կարելի է լիցքավորել հեռախոսը արևային էներգիայով


  
դիտումներ: 1109

Երևանում այսօր բացվեցին արևային էներգիայով սնուցվող հանրային տրանսպորտի առաջին կանգառները։

Արևային վահանակները հանրային տրանսպորտի երկու կանգառներում տեղադրվել են Հայաստանում ԵՄ պատվիրակության նախաձեռնությամբ՝ վերականգնվող էներգիայի օգտագործումը խթանելու համար։

Կանգառները գտնվում են Մոսկովյան և Բաղրամյան փողոցներում և բնակիչներին թույլ են տալիս անվճար լիցքավորել բջջային հեռախոսները և թվային այլ սարքավորումները։ Յուրաքանչյուր կանգառ կարող է օրական լիցքավորել 24 հեռախոս։

Արևային վահանակները հանրային տրանսպորտի երկու կանգառներում տեղադրվել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության նախաձեռնությամբ՝ երկրում այլընտրանքային էներգիայի օգտագործումը խթանելու համար: Կանգառները գտնվում են Մոսկովյան և Բաղրամյան փողոցներում և թույլ են տալիս մայրաքաղաքի բնակիչներին և այցելուներին՝ անվճար լիցքավորելու բջջային հեռախոսները և թվային այլ սարքավորուները արևային էներգիայով: Յուրաքանչյուր կանգառ կարող է լիցքավորել օրական 24 հեռախոս:

Ս.թ. հուլիսի 3-7-ը «Եվրոպական միության էներգաարդյունավետության օրեր Հայաստանում» նախաձեռնության շրջանակում մի շարք միջոցառումներ են տեղի ունենում Երևանում և մարզերում՝ ներկայացնելու համար Եվրոպական միության աջակցությունը էներգետիկայի ոլորտում բարեփոխումների իրականացման գործում, ինչպես նաև վերականգնվող, այլընտրանքային ու կայուն էներգիայի ոլորտում վերջին զարգացումներն ու հեռանկարները ԵՄ ֆինանսավորմամբ և գործընկեր կառույցների ներգրավվածությամբ իրականացվող ծրագրերի միջոցով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: