Պատմաբան Արտակ Մովսիսյանի «Արարատ-Ուրարտու թագավորությունը» ֆիլմն արդեն ամբողջությամբ հասանելի է համացանցում։
«Ինչպես խոստացել էինք, մայիսի 29-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցած շնորհանդեսից հետո, հուլիսի 3-7-ը «Արմենիա» TV-ի եթերով կատարեցինք ֆիլմի հեռուստատեսային պրեմիերան: Եթերներից անմիջապես հետո ֆիլմի 5 մասերը տեղադրվեցին Youtube-ում»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։