Այսօր քաղցրակերների համար տոն է
Այս համեղ ուտելիքն առաջինը պատրաստել են Մեքսիկայի հնդկացիները, որոնց համար շոկոլադն աստվածների սնունդ է եղել։
Շոկոլադը՝ «սև ոսկին», առաջինը Եվրոպա են բերել իսպանացիները։ Այն հասու էր միայն արիստոկրատներին, սակայն 20–րդ դարասկզբից շոկոլադը լայն տարածում ստացավ բոլորի շրջանում։ Շոկոլադը բավական օգտակար է մարդու օրգանիզմի և հոգեբանական վիճակի համար, քանի որ հատկապես սև շոկոլադը նպաստում է երջանկության հորմոնների ակտիվացմանը։ Գիտնականները պարզել են, որ նրանք, ովքեր օրական ուտում են մոտ 7,5 գ շոկոլադ՝ մոտ մեկ կոնֆետ, սրտի կաթվածի վտանգից 39%-ով ապահովագրված են։
Ինչ վերաբերում է Շոկոլադի համաշխարհային օրվան, ապա այդ կապակցությամբ աշխարհի տարբեր քաղաքներում անցկացվում են ուշագրավ փառատոներ ու միջոցառումներ: Շոկոլադ պատրաստող գործարաններում հայտարարվում է բաց դռների օր, և բոլոր ցանկացողներին պատմում են շոկոլադի պատրաստման գաղտնիքների մասին: Բացի այդ, անցկացվում են տարատեսակ դեգուստացիաներ ու մրցույթներ:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ