Հայերեն   English   Русский  

​Պետդուման վավերացրել է Սիրիայում ռուսական ավիախմբի տեղակայման մասին արձանագրությունը


  
դիտումներ: 3192

ՌԴ Պետդուման արտահերթ նիստի ժամանակ վավերացրել է Սիրիայում ռուսական ավիախմբի տեղակայման մասին արձանագրությունը:

Փաստաթուղթը նախատեսված է 49 տարով 25 տարվա հետագա երկարաձգման հնարավորությամբ, հայտնում է tvc.ru-ն: Ինչպես նաև պատգամավորները հավանություն են տվել ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին՝ Եվրոպայի Խորհրդի կոնվենցիային: Բացի այդ, Պետդուման ընդունել է մի շարք կարևոր օրինագծեր, որոնց թվում նաև ռուսական հանգստյան գոտիներում տուրիստական հարկի սահմանումը: Փաստաթղթի համաձայն՝ փորձնական 4 տարածաշրջաններում ենթադրվում է մեկ գիշերվա համար մեկ մարդու համար մինչև 100 ռուբլի գանձել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: