Հայերեն   English   Русский  

Աշխարհի առաջնություն. Հայ ջրացատկորդներն 9-րդն են սինքրոն ցատկում


  
դիտումներ: 584

Բուդապեշտում ընթացող ջրացատկի աշխարհի առաջնությունում այսօր տղամարդիկ մրցել են 10 մետր սինքրոն աշտարակացատկում։

Վլադիմիր Հարությունյան - Լեւ Սարգսյան զույգը եզրափակչում զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը։

Հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանի խոսքով անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է մեր երկիրն աշխարհի առաջնությունում սինքրոն ցատկի եզրափակիչ անցել։

Չեմպիոնի տիտղոսը նվաճել են չինացիները: Հայ ջրացատկորդները եզրափակիչ անցել էին 11-րդ տեղով։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: