Հայերեն   English   Русский  

​Վարդան Արամյանն ընդունել է «Ալիանս Գրուպ» ընկերության պատվիրակությանը


  
դիտումներ: 5609

2017թ. հուլիսի 21-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է «Ալիանս Գրուպ» ընկերության Միջին Ասիայի և Հարավային Աֆրիկայի տարածաշրջանային տնօրեն Անտուան Իսսայի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում «Ալիանս Գրուպ» ընկերության ներկայացուցիչների կողմից ներկայացվել են ընկերության գործունեության հիմնական ուղղություններն ու ոլորտները: Նշվել է, որ «Ալիանս Գրուպ»-ի ներկայացուցիչների Հայաստան այցի նպատակներից է ուսումնասիրել Հայաստանում գործունեություն ծավալելու հնարավորություններն ու հեռանկարները:

Նախարար Վարդան Արամյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ընթացիկ մակրոտնտեսական իրավիճակը և տնտեսական աճի միտումները առաջիկա տարիների համար: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի ապահովագրության ոլորտի ներկա իրավիճակին և վերջին տարիներին ոլորտում իրականացված բարեփոխումներին:

Հանդիպման ավարտին կողմերը փոխադարձ պատրաստակամություն են հայտնել հետագա համագործակցության վերաբերյալ: Նախարար Արամյանը տեղեկացրել է, որ հայկական կողմը պատրաստ է քննարկել համագործակցության կոնկրետ առաջարկներ:

«Ալիանս Գրուպ» ընկերությունը մատուցում է ապահովագրական, բանկային և ակտիվների կառավարման ծառայություններ, ինչպիսիք են՝ կյանքի ապահովագրություն, գույքի և դժբախտ պատահարներից ապահովագրություն, բանկային ռիսկերի ապահովագրություն և առողջության ապահովագրություն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: