Հայերեն   English   Русский  

​Թրամփը մտադիր չէ հակառուսական պատժամիջոցները չեղարկել. Սպիտակ տուն


  
դիտումներ: 1074

РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ` Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չէ չեղարկել Ռուսաստանի Դաշնության, ԿԺԴՀ-ի և Իրանի դեմ սահամանված պատժամիջոցները: Գրում է Gazeta.ru-ն:

«Նախագահը հստակորեն հայտարարել է այդ երեք երկրների դեմ սահմանված պատժամիջոցների պահպանմանը աջակցության ցուցաբերելու մասին: Նա մտադիր չէ դրանք չեղարկել, սակայն նա ցանկանում է երաշխավորել, որ ամերիկացիները կստանան հնավաոր լավագույն գործարքը», - հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը:

Ավելի վաղ Սպիտակ տունը հստակեցրել էր Թրամփի դիրքորոշումը հակառուսական նոր պատժամիջոցների սահմանման հարցում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: