Հայերեն   English   Русский  

​Թուրքիայի նախագահը մեկնաբանել է YPG-ի անվան փոփոխությունը


  
դիտումներ: 1317

Թուրքական պետության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցության հանդիպման ժամանակ մեկնաբանել է թուրքական կողմի պնդմամբ Միացյալ Նահանգների խորհրդով YPG-ի

(Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ) անվանումը փոխելու հարցը: Այս մասին հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Ըստ գործակալության` օրերս Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության հատուկ նշանակության զորքերի գլխավոր վարչության ղեկավար, գեներալ Ռեյմոնդ Թոմասը հայտնել է, որ նման որոշում կայացվել է հաշվի առնելով ամերիկյան կողմի խորհուրդները:

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ պաշտոնական Վաշինգտոնը «ահաբեկիչներին» խորհուրդ է տվել օգտագործել Սիրիական ժողովրդավարական ուժեր անվանումը, քանի որ «YPG-ն ահաբեկչական կազմակերպություն է»: «Սակայն իրանք ինչ էլ անեն, իրականությունը թաքցնել անհնար է»,- ընդգծել է Էրդողանը:

Պաշտոնական Անկարան Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խնբավորման դեմ պայքարող YPG-ն համարում է Թուրքիայում ահաբեկչական հայտարարված Քրդական բանվորական կուսակցության (PKK) ճյուղավորում: Քրդական բանվորական կուսակցությունը 1984 թ-ից Թուրքիայի` հիմնականում քրդերով բնակեցված հարավարևելյան շրջաններին անկախություն տրամադրելու համար պայքար է մղում: Այդ ընթացքում ռազմական գործողությունների արդյունքում մահացել է ավելի քան 40 հազար մարդ:

2015 թ-ի հուլիսին հակամարտության վերսկսման հետևանքով, ըստ տեղեկության, սպանվել են մի քանի հազար թուրք զինվորականներ, կազմակերպության հարյուրավոր զինյալներ: Խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը կարող է կազմել 500-ից մինչև հազար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: