Հայերեն   English   Русский  

​Լեոնարդո ԴիԿապրիոյի և Քեյթ Ուինսլեթի հետ ընթրիքի իրավունքը աճուրդում կվաճառվի


  
դիտումներ: 2535

«Տիտանիկ» ֆիլմի 20-ամյակի կապակցությամբ պատվավոր գալա-աճուրդի շրջանակներում, որը կազմակերպել է Լեոնարդո ԴիԿապրիոյի հիմնադրամը, դերասանի և Քեյթ Ուինսլեթի հետ ընթրիքի հնարավորություն է աճուրդի հանվել: Գրում է Popcornnews.ru-ն:

Ինչպես հայտնում է People ամսագիրը, ամենամյա բարեգործական աճուրդը կանցկացվի հուլիսի 26-ին Սեն Տրոպեում:

Հաղորդվել է, որ միջոցառումը կֆինանսավորի հենց Լեոնարդո ԴիԿապրիոյի բարեգործական հիմնադրամը:

Միջոցառման շրջանակներում ակնկալվում է Լենի Քրավիցի ելույթը, ինչպես նաև Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին հատուկ մրցանակի շնորհում՝ որպես նոր համաշխարհային առաջնորդ:

2016թ․ բարեգործական աճուրդի շրջանակներում 45 միլիոն դոլար էր հավաքվել:

Միջացառմանը ներկա էին գտնվել Մերայա Քերին, Նաոմի Քեմփբելը, Բրեդլի Կուպերը, Էդվարդ Նորթոնը և այլ հայտնիներ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: