Հայերեն   English   Русский  

​Սահակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունները չեն կարող իրեն զրկել քաղաքացիությունից


  
դիտումներ: 4616

Օդեսայի մարզի նախկին նահանգապետ և Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանություններին չի հաջողվի իրեն զրկել քաղաքացիությունից: Համապատասխան գրառում Սահակաշվիլին կատարել է ֆեյսբուքյան իր էջում: Գրում է Russian.rt.com-ը:

Սահակաշվիլին ընդգծել է, որ արդեն 13 տարի շարունակ բնակվում է Ուկրաինայում:

«Ես միայն մեկ քաղաքացիություն ունեմ՝ ուկրաինական և նրանց չի հաջողվի զրկել ինձ դրանից: Այժմ ինձ ցանկանում են ստիպել փախստականի կարգավիճակ ստանալ: Ես չեմ պատրաստվում ինչ-որ տեղ մնալ և որևէ կարգավիճակ ստանալ: Ես կհասնեմ Ուկրաինա վերադառնալու օրինական իրավունքին» - գրել է Սահակաշվիլին:

Նրա խոսքով՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն որոշել է օգտվել երկրից իր բացակայելու հանգամանքից և զրկել իրեն քաղաքացիությունից:

Սահակաշվիլին նաև ընդգծել է, որ աշխատել է, որպեսզի Ուկրաինան հաղթանակ գրանցի և եվրոպական գերտերություն դառնա:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Պյոտր Պորոշենկոն հրամանագիր է ստորագրել Սահակաշվիլիին զրկել Ուկրաինայի քաղաքացիությունից:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: