Հայերեն   English   Русский  

Գետում խեղդվել է Եվրոպայի քառակի չեմպիոն Սերգեյ Պետրոսյանը


  
դիտումներ: 2961

Կրասնոդարի երկրամասում գետում խեղդվելու հետևանքով մահացել է ծանրամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն (երկու անգամ մեծահասակների, երկու անգամ տարբեր տարիքային խմբերի երիտասարդական),

աշխարհի փոխչեմպիոն, Ռուսաստանի հավաքականի նախկին անդամ Սերգեյ Պետրոսյանը, հաղորդում է interfax.ru-ն:

29-ամյա մարզիկի մարմինը գտել են հուլիսի 24-ին: Նա մի քանի օր հետախուզման մեջ է եղել, քանի որ հեռացել էր տնից և չէր վերադարձել: Մահվան պատճառը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: