Բարսելոնայում գնացքի վթարի հետևանքով 50 վիրավոր կա
դիտումներ: 2753
Ինչպես հայտնում է El Pais պարբերականը, միջադեպի հետևանքով 5 անձինք լուրջ վնասվածքներ են ստացել, իսկ 18-ը՝ հոսպիտալացվել:
Պարբերականի տվյալներով՝ կայարանում գնացքը չի կարողացել կանգ առնել և բախվել է պլատֆորմին:
Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 7:15-ին:
Ներկայումս միջադեպի հանգամանքները հստակեցվում են, իսկ տուժածներին բժշկական օգնություն են ցուցաբերում: