Հայերեն   English   Русский  

​Հատապտուղներն ու մրգերը շոկոլադի մեջ


  
դիտումներ: 2276

Գործնականում կարելի է օգտագործել ցանկացած միրգ ու հատապտուղ: Եվ պետք է սպառվի նույն օրը:

Բաղադրությունը

ելակ` 450 գ

մանդարին` 400 գ

քերած շոկոլադ` 150 գ

քերած սպիտակ շոկոլադ` նույնքան:

Պատրաստման եղանակը

Բանջարեղենն ու միրգը լվանալ քամել ու թողնել որ չորանան:

Կաթսայի մեջ կիսով չափ ջուր լցնել, եռացնել ու դնել մի կողմ:

Քերած կաթնային շոկոլադը ջերմադիմացկուն բաժակի մեջ լցնել ու դնել եռման ջրով կաթսայի մեջ:

Փայտե գդալով շոկոլադը խառնել այնքան, մինչև հալչի, ապա բաժակը հանել կաթսայից:

Նույն կերպ հալեցնել սպիտակ շոկոլադն ու երկու բաժակներն էլ թողնել մի 2 րոպե, որ հովանան:

Հատապտուղներն ու միրգը` հատ-հատ կիսով չափ ընկղմել տաք շոկոլադի մեջ, ապա թողնել, որ վրայից ավելորդ շոկոլադը թափվի ու շարել կալկայով ափսեի մեջ, դնել սառնարանը 20 րոպեով որ շոկոլադը սառչի:

Կալկայից զգուշությամբ պոկել պատրաստի «շոկոլադներն» ու դասավորել գեղեցիկ մեկ այլ ափսեի մեջ: Խորհուրդ է տրվում ուտել նույն օրը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: