Հայերեն   English   Русский  

Դոնալդ Թրամփը Սպիտակ տունն «իսկական աղբանոց» է անվանել․ ԶԼՄ-ներ


  
դիտումներ: 550

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը օրերս Նյու Ջերսիում իրեն պատկանող գոլֆ ակումբի անդամների հետ զրույցում Սպիտակ տունը «իսկական աղբանոց» է անվանել: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հայտնել է Golf սպորտային պարբերականը:

«Այդ Սպիտակ տունն իսկական աղբանոց է», - պարբերականը մեջբերում է Թրամփի խոսքերը:

Իսկ այդ տեղեկության տարածումից հետո Սպիտակ տան մամուլի ծառայությունը շտապել է հերքել այն և հայտարարել, որ այդ խոսքերը իրականությանը չեն համապատասխանում:

Պարբերականը հայտնել էր նաև, որ Սպիտակ տան մասին հենց այդ մեկնաբանությամբ է նախագահ Թրամփը բացատրել իր հաճախակի այցերը գոլֆ ակումբ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: