Հայերեն   English   Русский  

Հայաստանի երիտասարդական հավաքականը Ֆինլանդիայում գրավեց թիմային 6-րդ տեղը


  
դիտումներ: 837

Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության եզրափակիչ օրը Հայաստանի հավաքականի անդամ, 55 կգ քաշային Արսեն Հարությունյանը, երրորդ տեղի համար գոտեմարտում մեծ առավելությամբ հաղթելով Գերմանիան ներկայացնող Ռամզան Ավտաեւին, բրոնզե մեդալ նվաճեց:

Մինչ այդ, Հայաստանի հաշվարկին արծաթե մեդալ էր բերել 50 կգ քաշային Կարեն Զուրաբյանը:

Թիմային հաշվարկով Հայաստանի երիտասարդական հավաքականը 32 միավորով գրավեց վեցերորդ տեղը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: