Հայերեն   English   Русский  

Սպիտակ տանը գրին-քարտի տրամադրման նոր կարգի օրինագիծ են ներկայացրել


  
դիտումներ: 1929

ԱՄՆ Հանրապետական սենատորները չորեքշաբթի Սպիտակ տանը ներկայացրել են աշխատանքային վիզաների տրամադրման համար նոր սահմանափակումներ և պայմաններ մտցնելու մասին օրինագիծը:

«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ նախաձեռնության տեքստին անձամբ աջակցել է նաև երկրի նախագահ Դոնալդ Թրամփը:


«Դեռ նախագահի թեկնածու եղած ժամանակ քարոզչություն էի անում միգրացիոն համակարգի հետ կապված, որը կպաշտպաներ ամերիկյան աշխատակիցներին և հարկատուներին»,- ասել է Թրամփը։

Նրա խոսքով՝ նոր օրինագիծը կփոխարինի նախկին կարգը և «կսահմանի գրին-քարտերի ստացման նոր՝ միավորների վրա հիմնված համակարգ։

«Այդ մրցութային գործընթացի շրջանակներում նախապատվությունը կտրվի այն հավակնորդներին, ովքեր խոսում են անգլերեն, ապահովում են իրենց և իրենց ընտանիքները և ունեն հմտություններ, որոնք օգտակար կլինեն մեր տնտեսության համար»,- պարզաբանել Է Թրամփը:

Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած նյութերի համաձայն՝ օրինագծում առաջարկվում է վերացնել այցագրերի խաղարկության՝ ներկայիս համակարգը, որը անվանել են հնացած, ինչպես նաև «կասկածելի տնտեսական և հումանիտար շահեր» սպասարկող:

Կնվազեցվի նաև փախստականների կողմից մշտական բնակության իրավունքի ստացման բաժնեմասը: Այժմ տարեկան դրան կարող է հավակնել 13-ից բարձր տարիքի 50 հազար մարդ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: