Հայերեն   English   Русский  

Մարտունիում անցկացվել է «Սևանա լիճ 2017» բռնցքամարտի մրցաշար


  
դիտումներ: 1404

Օգոստոսի 2-3-ը Մարտունիի հանրային լողափում տեղի է ունեցել «Սևանա լիճ 2017» բռնցքամարտի հանրապետական կարգի առաջնություն:

Մրցաշարին մասնակցել են 200 ից ավել մարզիկներ Մարտունիի, Երևանի Դինամո, Երևանի Էրեբունի, Արարատի, Աբովյանի, Վանաձորի, Ճամբարակի, Փարաքարի, Իջևանի, Վայքի և Լիճքի մարզադպրոցններից։ Երկօրյա մրցումների արդյունքում Մարտունիի Մարզադպրոցի հավաքականը թիմային հաշվարկում գրավել է 1-ին հորիզոնակը: Մրցաշարը, որը կազմակերպվել էր Մարտունու մարզադպրոցի մարզիչներ Գևորգ և Գագիկ Սարգսյանների կողմի, անցկացվում էր երկրորդ անգամ: «Սևանա լիճ 2017» մրցաշարի ավարտին լավագույն բռնցքամարտիկները Մարտունիի մարզադպրոցի մարզիչ Վարդան Դավթյանի կողմից պարգևատրվել են հուշանվերներով, իսկ համայնքի ավագանիներ Տիգրան Ստեփանյանը, Վահագն Դավթյանը, Արմեն Մոսոյանը և Մարտունի համայնքի բնակիչ Արմեն Գասպարյանը մարզադպրոցին մարզական գույքով ապահովելու համար պարգևատրվել են շնորհակալագրերով և հուշանվերներով:

Մրցաշարի բացման խոսքում Մարտունիի քաղաքապետ Արմեն Ավետիսյանը կարևորել է նմանատիպ մրցաշարերի անցկացման կարևորությունը համայնքային կյանքն ավելի ակտիվ դարձնելու և աճող սերնդի կոփման ու սպորտային դաստիարակության գործում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: