Հայերեն   English   Русский  

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի առնչությամբ քննարկումներ կանցկացվեն


  
դիտումներ: 515

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) տեղի կունենա Ադրբեջանում մարդու իրավունքներին, ժողովրդավարական ինստիտուտների գործունեությանն առնչվող իրավիճակի քննարկում: Այս մասին նշված է կառույցի պաշտոնական կայքում:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը, քննարկումները կանցկացվեն սեպտեմբերի 5-ին Փարիզում Իրավական հարցերի և մարդու իրավունքների կոմիտեի հանդիպման շրջանակներում: Կներկայացվի բելգիացի խորհրդարանական Էլեն Դեստեքշի զեկույցը` նվիրված Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակին:

Ադրբեջանի հետ կապված քննարկումներ կանցկացվեն նաև սեպտեմբերի 7-ին` ԵԽԽՎ-ի մոնիթորինգային հանձնաժողովի հանդիպման ժամանակ: Համաձայն հանդիպման օրակարգի` ելույթներով հանդես կգան Շտեֆան Շեննեհը (Ավստրիա) և Չեզար Պրեդը (Ռումինիա): Նրանք պետք է ներկայացնեն Ադրբեջանի ժողովրդավարական ինստիտուտների վիճակի մասին զեկույցեր:

Ակնկալվում է, որ մինչև քննարկումները ԵԽԽՎ-ի մոնիթարինգային հանձնաժողովի համազեկուցողները կայցելեն Ադրբեջան: Համազեկուցողներից Շտեֆան Շեննահը, ով առաջիկա ամսվա ընթացքում մեկ շաբաթով գտնվի Ադրբեջանում, հադիպում կունենա Ադրբեջանի ղեկավարության, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Վերջին անգամ համազեկուցողներն Ադրբեջանում եղել են այս տարվա հունիսի 12-14- ին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: