Թումանյանով` մենք կանք: Առանց Թումանյանի` մենք չկանք: Տարազգի-տարալեզու գրականության մեծ աշխարհ մենք մտնում ենք Թումանյանով` և այս աշխարհը այլևս մեր հայրենի եզերքն է: Հրանտ Մաթևոսյան 1939 թ. Դսեղում հիմնադրվել է ամենայն հայոց բանաստեղծի տուն-թանգարանը: Այսպիսի երախտագիտություն գրողի մահից 16 տարի անց, այսպիսի նվեր նրա ծննդյան 70-ամյակին ու այդ ամենն այն աղետալի վերաբերմունքից հետո, որ ցուցաբերվել էր նրա երեք որդիների նկատմամբ` ընդամենը մեկ-երկու տարի առաջ: