Հյուսիս-արևելքում Տավուշի մարզին սահմանակից ադրբեջանական բնակավայրերի բնակիչները արագությամբ լքում են իրենց տները: Այս մասին գրում է voskanapat.info-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ Ադրբեջանի զինված ուժերը կրակակետեր և հրետանի են տեղակայել բնակիչների տների հարևանությամբ՝ տարածաշրջանում լարվածությունը սրելու նպատակով:
Խուսափելով հայկական կողմի պատասխան կրակից՝ գյուղերի բնակիչները առճակատման մեջ են մտել ադրբեջանական զինուժի հետ՝ պահանջելով հեռացնել ռազմական տեխնիկան այդ տարածքներից, բայց մերժում են ստացել, և տեղի բնակիչները, հույսները կտրած, լքում են գյուղերը: