Հայերեն   English   Русский  

Հայաստանի չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը հաղթանակով մեկնարկեց Աբու-Դաբի Մասթերս մրցաշարում


  
դիտումներ: 995

ԱՄԷ Աբու-Դաբի քաղաքում մեկնարկեց Աբու-Դաբի Մասթերս միջազգային մրցաշարը, որն այս տարի անցկացվում է 24-րդ անգամ:

Մրցաշարին մասնակցում են 32 երկրների 124 շախմատիստ, այդ թվում՝ 39 գրոսմայստեր: Մրցաշարի մասնակիցների թվում են Հայաստանի 5 պատվիրակ՝ Հայաստանի չեմպիոն, գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը, գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Սամվել Տեր-Սահակյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Արթուր Դավթյանը և Հայաստանի մինչև 14 տարեկանների փոխչեմպիոն Էդուարդ Հակոբյանը:

Երեկ տեղի ունեցած առաջին տուրում գրոսմայստերներ Գաբուզյանը, Հովհաննիսյանը և Տեր-Սահակյանը հաղթանակներ տոնեցին, իսկ Դավթյանը և Հակոբյանը՝ պարտվեցին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: