Կառլեն Մկրտչյանը վերադարձավ Հայաստանի առաջնություն
դիտումներ: 987
28-ամյա ֆուտբոլիստը մեկ տարվա պայմանագիր է կնքել «Փյունիկի» հետ, հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
Հայ խաղացողը, վերջնական բուժում անցնելով Գերմանիայում, այժմ ամբողջությամբ ապաքինվել է ու պատրաստ է խաղալ թիմում։
Կառլեն Մկրտչյանը «Փյունիկում» հանդես է եկել 2008-2011, 2014-2015 թթ։ 2011-2013 թթ հանդես է եկել Դոնեցկի «Մետալուրգում», 2013-2014, 2015-2017 թթ՝ Մախաչկալայի «Անժիում»:
2010թ-ից հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականում։