Հայերեն   English   Русский  

Անկարայի քաղաքապետը Օզդեմիրն հայ է անվանել՝ փորձելով վիրավորել. Փայլանի համարձակ պատասխանը


  
դիտումներ: 1827

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը պատասխանել է Անկարայի քաղաքապետ Մելիհ Գեկչեկին:

Անկարայի քաղաքապետը գերմանական «Կանաչների» կուսակցության թուրքական արմատներով համանախագահ Ջեմ Օզդեմիրին անվանել է հայ՝ որպես վիրավորանք:

«Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից» հայ պատգամավոր Կարո Փայլանը թվիթերյան իր էջում պատասխանել է Գեկչեկին.

«Ջեմ Օզդեմիրի անունը ոսկե տառերով կգրվի Թուրքիայի պատմության մեջ, իսկ քոնը կդառնա ամոթանք»,-գրել է Փայլանը:

Հիշեցնենք, որ Օզդեմիրը մեծ դեր է ունեցել Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման հարցում: 2015 թվականին Օզդեմիրն այցելել է Երևանում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որով ճանաչել է հայերի ցեղասպանությունը և Թուրքիային կոչ արել նույնպես ճանաչել: Հարցազրույցում նա ասել է.

Ջեմ Օզդեմիր

«Ես կարծում եմ, Թուրքիան պետք է առերեսվի իր պատմությանը։ Ես իր պատմությանն առերեսված երկրի պատգամավոր եմ։ Գերմանիան չթուլացավ՝ ընդունելով իր պատմությունը։ Ընդհակառակը՝ այսօր այն աշխարհի ամենաուժեղ երկրներից մեկն է։ Դրա հիմնական պատճառներից մեկն այն է, որ Գերմանիան չի թաքցնում իր պատմության սև էջերը»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: