Ադրբեջանցին մեղադրվում է աշխարհի չեմպիոնի սպանության մեջ
դիտումներ: 877
Սպանությունը տեղի է ունեցել օգոստոսի 20-ի գիշերը Խաբարովսկում գտնվող սրճարաններից մեկում:
Ծեծկռտուքի ժամանակ կասկածյալը Դրաևի գլխին մի քանի անգամ ոտքով հարվածներ է հասցրել և դեպքի վայրից անհետացել: Կասկածյալի մասին հայտնի է, որ նա մարզիկ է, զբաղվել է բոքսով և առանց կանոնների մարտերով: Վերջինիս քաղաքացիության մասին դեռևս տեղեկություններ չկան:
Կոնֆլիկտի պատճառը հայտնի չէ: Կայքը հաղորդում է, որ ծեծկռտուքին հանգիստ հետևել են սրճարանի պահակները: