Հայերեն   English   Русский  

Հալեպի նահանգն ամբողջովին ազատագրվել է ահաբեկիչներից. Ռուսաստանի գլխավոր շտաբ


  
դիտումներ: 1397

ՌԴ պաշտպանության նախարարության գլխավոր օպերատիվ վարչության պետ, գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկոյը հայտարարել է, որ Սիրիայի Հալեպ նահանգն ամբողջովին ազատագրվել է ահաբեկիչներից: Գրում է Russian.rt.com-ը:

«Վերջին մեկ ամսվա ընթացքում Սիրիայի Արաբական Հանրապետությունում արմատական փոփոխություններ են տեղի ունեցել: Կառավարական զորքերը Ռուսաստանի ռազմաօդային ուժերի աջակցությամբ լուրջ հաջողություններ են գրանցել և Սիրիայի կենտրոնական հատվածում զգալի պարտության մատնել խոշոր «Իսլամական պետություն» խմբավորմանը: Ահաբեկիչներից ամբողջովին ազատագրված է Հալեպի նահանգը», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Ռուդսկոյի խոսքերը:

Նա նաև ընդգծել է, որ ԻՊ-ի ահաբեկիչների խոշոր խումբը շրջապատված է Աքերբաթ քաղաքում: Նրա խոսքով` այդ քաղաքը ևս շուտով ամբողջովին կազատագրվի:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: