Հայերեն   English   Русский  

Մադոնայի դուստրը մոդել է դարձել. Լուսանկարներ


  
դիտումներ: 1640

20-ամյա Լուրդես Լեոնը նոր աշխատանք ունի

Փոփ թագուհի Մադոնայի դուստրը` Լուրդես Լեոնը, փողոցային հագուստի X-Girl ֆեմինիստական ապրանքանիշի նոր դեմքն է դարձել:

Այս ապրանքանիշի հիմնադիրներն են Sonic Youth խմբի մենակատար Քիմ Գորդոնը և ոճաբան Դեյզի Ֆոն Ֆյուրտը: Գրում է Elle.ru-ն:

Ապրանքանիշի գովազդի համար արված լուսանկարներում Լուրդեսը ներկայացնում է MadeMe x X-Girl հավաքածուի նոր հագուստները: Ֆոտոշարքը տանիքում, գեղեցկության սրահում, մետրոյի կայարանում, գրավատանը, սննդի խանութում և այլ վայրերում է իրականացվել:

Հիշեցնենք, որ սա Լուրդես Լեոնի առաջին մոդելային պայմանագիրը չէ` նախորդ տարի նա դարձել էր Stella McCartney Pop-ի նոր օծանելիքի դեմքը:

Լուրդես Լեոն

Լուրդես Լեոն

Լուրդես Լեոն

Լուրդես Լեոն

Լուրդես Լեոն





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: