ՀՖՖ Մրցավարական բաժինը պարզաբանում է «Բանանց»-«Ալաշկերտ» հանդիպման վիճահարույց դրվագները
Ըստ ՀՖՖ կայքի՝ մասնավորապես, www.armsport.am կայքին տված հարցազրույցում «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը նշում էր, որ «Մանրամասն ուսումնասիրելով վիճահարույց դրվագները՝ իրենք եկել են այն եզրակացության, որ հանդիպման մրցավարները սխալ որոշումներ են կայացրել խաղի ընթացքում տեղի ունեցած երկու դրվագներում»: Խոսքը գնում էր «Բանանցի» խփած երկրորդ գոլի դրվագում գնդակի դարպասը չհատելու, ինչպես նաև «Ալաշկերտի» պաշտպան Գագիկ Դաղբաշյանի՝ գոլ խփելու պահին խաղից դուրս չլինելու մասին:
ՀՖՖ Մրցավարական բաժինը հարկ է համարում հանդես գալ վերը նշված դրվագների պարզաբանմամբ.
« «Ալաշկերտի» ֆուտբոլիստ Գագիկ Դաղբաշյանի խփած գոլի դրվագում անզեն աչքով էլ երևում է, որ գոլը խփվում է, երբ բոլոր մրցակիցները մրցավարի սուլիչից հետո կանգնած են և չեն պայքարում, իսկ գոլ խփողն էլ ակնհայտ խաղից դուրս դիրքում է:
«Բանանցի» խփած գոլի մեր տեսագրությունը.
«Իհարկե իդեալական կլիներ, եթե ունենայինք կամ դարպասային գծի ուղղությամբ արված տեսագրություն, կամ դարպասային գծի տեխնոլոգիա: Այդ ժամանակ էլ, ինչպես նախորդ դրվագում կարելի էր 100%-ով պնդել, որ մրցավարները ճիշտ են, իսկ այժմ պետք է եզրակացություն անել ներկայացվող տեսագրության և նկարների հիման վրա և վստահել լավ դիրքում գտնվող ՄԼՕ-ին»- ասված է ՀՖՖ Մրցավարական բաժնի պարզաբանման մեջ: