Պապարացիները լուսանկարում էին նրան, երբ նա մահանում էր. արքայազն Հարին` մոր մահվան մասին
Այսօր արքայադուստր Դիանայի մահվան օրն է
դիտումներ: 4477
«Հետևի նստատեղում գտնվելով` նա դեռ ողջ է եղել, և այդ մարդիկ, որոնց գործողությունները հանգեցրել են այդ վթարին, նրան օգնություն ցուցաբերելու փոխարեն, լուսանկարել են, երբ նա մահանում էր», - հայտարարել է արքայազն Հարին BBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցի շրջանակներում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ արքայազն Հարին պատվիրել է նախկինում մորը պատկանած ապարանջանից ամուսնական մատանի պատրաստել սիրելիի` Մեգան Մարքլի համար:
Հիշեցնենք, որ արքայադուստր Դիանան և նրա ընկերը` Դոդի ալ Ֆայեդը և նրանց վարորդը` Անրի Փոլը, Փարիզում ավտովթարի հետևանքով մահացել են 1997թ. օգոստոսի 31-ի գիշերը: