Շիրակի մարզպետը չկարողացավ իրեն տեսած պահել, տեսանյութ
Գյումրիում մեծ տոնախնդությամբ ու ցնծությամբ դիմավորեցին աշխարհի եռակին չեմպիոնին: Տոնախմբությանն առաջին անգամ մասնակցում էր Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, վերջինս անկեղծացավ, թեև չեմպիոնների քաղաքում է, նրանց էլ հաճախ է հանդիպում, բայց միևնույն է, հույզերը կառավարել դժվար է:
՛՛Ասում են՝ մարդ պետք է մի քիչ իրեն տեսած պահի, բայց էմոցիաները խեղդում են: Հիշում եմ, փոքր էի, նայում էի մեծ սպորտսմենների հաղթանակները՝ Յուրի Վարդանյան, Յուրի Սարգսյան, Օգսեն Միրզոյան: Մեկ էլ հիշում եմ, Բենուր Փաշայանը, երբ 13:0 հաղթեց թուրք ըմբիշին և դարձավ չեմպիոն՝ մեջս եռում էր, թե ինչու հայը դարձավ չեմպիոն, բայց հայկական դրոշը չի բարձրացվում: Եվ էսօր շատ սիմվոլիկ օր է. 27 տարի առաջ օգոստոսի 23-ին Հայաստանը հռչակեց իր անկախությունը, և հենց էսօր մենք ողջունում ենք մեր չեմպիոնին, որը Փարիզում բարձրացրեց հայկական եռագույնը՛՛, - նշեց Արթուր Խաչատրյանը:
Ապա Շիրակի մարզպետը դիմեց Արթուր Ալեքսանյանին.՛՛Հուսով եմ, սա վերջը չէ, 2020 թ. օլիմպիականն էլ է քոնը լինելու, դրա հաջորդն էլ, հետո արդեն՝ նայի դու ոնց կորոշես՛՛: