Պետդեպարտամենտում հայտարարել են ՌԴ-ի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկության մասին
դիտումներ: 775
Համապատասխան հայտարարությամբ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը հանդես է եկել ճեպազրույցի շրջանակներում:
«Մեր վարչակազմի աշխատանքների հենց սկզբից մենք բարձրաձայնել ենք Ռուսաստանի հետ վստահության ցածր մակարդակի մասին: Մենք կցանկանայինք, որպեսզի հարաբերություններն ավելի լավ վիճակում գտնվեին», - հայտարարել է Նաուերթը:
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի գերատեսչության ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և ՌԴ-ն նոր սառը պատերազմի վիճակում են գտնվում: