Հայերեն   English   Русский  

​Թրամփը հիասթաված է եղել հակառուսական պատժամիջոցների օրինագծի ընդունման կապակցությամբ


  
դիտումներ: 971

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Հանրապետական կուսակցության անդամ սենատորների հետ ունեցած զրույցի ընթացքում հիասթափություն է հայտնել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների օրինագծի ընդունման կապակցությամբ: Այդ մասին հայտնում է Politico պարբերականը` հղում անելով Թրամփին մոտ կանգնած աղբյուրներին: Գրում է Russian.rt.com-ը:

Պարբերականի տվյալներով` Թրամփը փորձ է ձեռնարկել սենատի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Բոբ Կորկերին համոզել, որ Ռուսաստանի նկատմամբ ընդունված պատժամիջոցները «ոչ այնքան լավ քաղաքականության» արտահայտում են եղել:

Ինչպես հայտնել են աղբյուրները, ամերիկացի առաջնորդը հայտարարել է, որ ընդունված օրինագիծը ոչ սահմանադրական է և վնաս է հասցնում իր նախագահությանը:

«Նա անկասկած հիասթափված էր», - հայտնել է աղբյուրը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: