Սիցիլիայում հայտնաբերվել է աշխարհի հնագույն գինին
դիտումներ: 2008
Գինու հետքերը մեծ ամանով հայտնաբերվել են Ագրիջենտո քաղաքից ոչ մեծ հեռավորության վրա գտնվող քարանձավում:
Այդ մասին հայտնում է Il Giornale di Sicilia պարբերականը: Գտածոն պատկանում է Ֆլորիդայի համալսարանից հնագետ Դավիդե Թանազիի գլխավորած միջազգային հետազոտական խմբին` Իտալիայի ազգային հետազոտական խորհրդի և Կատանիայի համալսարանի մասնակցությամբ:
Բացահայտումը վկայում է այն մասին, որ գինին Ապենինյան թերակղզում տարածված է եղել դեռևս պղնձե-քարի դարում, այլ ոչ թե բրոնզի, իսկ դա նշանակում է ոչ թե երկու հազար տարի առաջ, ինչպես նախկինում են կարծել: